ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ամառային արձակուրդների վերջին օրերը այսպես են անցնում Սյունիքի մարզային գրադարանում: Փոքրիկ գրքասերները անցկացրել են հագեցած ամառ՝ մասնակցելով գրադարանում իրականացվող բազմաթիվ միջոցառումներին:

Ի դեպ, գրադարանն այդ ամռանը ունեցել է 1201 նոր գրանցված ընթերցող:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպիսի պարտականություններ ունեն ծառայողական քննության կողմերը:

Վազգեն Սաֆարյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`

ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը,

գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա ինչպես է վճարվում նրա կենսաթոշակը:

Գրետա Հարությունյան (71 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:

Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Կենսաթոշակային համակարգի  իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ի դեպ, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

 

 

 

 




Լրահոս