ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ կազմված բարեվարքության 17 եզրակացություններից 11-ը եղել են դրական, որոնցից 5-ը ընդգրկվել են համապատասխան ցանկում, հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ պաշտոններում նշանակումների վերաբերյալ տեղեկատվության առարկա չի եղել, 1-ը բացասական, 4-ը՝ դրական վերապահումով, որից 1-ը ընդգրկվել է համապատասխան ցանկում։
Թվով 1 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ վերջնական գնահատական հնարավորություն չի եղել տրամադրել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հարաբերակցության հանգամանքով պայմանավորված։ Նշված թեկնածուն ընդգրկվել է ցուցակում և նշանակվել պաշտոնի։