ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացում էին սառնարաններն ու խնձոր ման գալիս․ պապիկի արձանը պետք է կանգնեցնել․ վարչապետն ու նետված խնձորը․ ArmLur լրատվականը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։

Արդյունքում, գործի են անցնում իրավապահները Ռուբինյանց 2/2 շենքում, և սկսվում է խուզարկություն։

Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվում է 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։

Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարում է, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահքում են տեղում մինչև առավոտյան 07։00-ն։

Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։

Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Ու մինչ իրավապահները քննում են գործը, Armlur.am-ը Ռուբինյանց 2/2 հասցեւոմ էր, ու դեպից օրեր անց էլ բակում կատարվածից վախեցած բնակիչներից շատերը հրաժարվում էին խոսել տեսախցիկի առաջ, սակայն կիսվում էին ապրումներով։

ArmLur.am-ի նկարահանող խումբը այցելել է ՀՀ վարչաապետ Նիկոլ Փաշինյանի հորաքրոջ՝ Նինա Փաշինյանի տուն՝ հասկանալու համար, թե ինչ են մտածում նրանք կատարված միջադեպի մասով։

ArmLur.am-ին ի վերջո հայտնի դարձավ, որ Ալբերտ Առստամյանը ցուցմունք է տվել և հայտնել․ «Ինչ արել եմ, լավ եմ արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս