Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Բագրատ Սրբազանը Արցախի օրվան նվիրված հավաք է հրավիրել:
Հավաքը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Հավաքի ժամանակ ելույթ կունենան արցախցիները, այնուհետեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 33-րդ ամյակն է: