Մեր ռուս գործընկերները գերիների հարցը շրջանցում են. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաեւ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին. Եւ շատ դեպքերում, երբ մեր ռուս գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների հարցը շրջանցում են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք ուզում ենք եռակողմ հայտարարությունները կարեւորել, մենք պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ եւ տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Սա կարեւոր ընդգծում է:

Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Այդ աշխատանքը չի երեւում, եւ դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է: Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, դրան նախորդող շրջանում լի շատ հարցեր էին տրվում, եւ ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, եւ դա ամենօրյա է: Շատ երկար տեւեց այդ ամեն ինչը եւ մարդիկ, երբեմն նաեւ հուսահատվում են, տպավորություն են ստանում, որ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպիսին չէ»,-ասաց Փաշինյանը:




Լրահոս