Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով՝ տեղումները եղել են աննախադեպ՝ 17-18 մմ: Դրանք կրկնակի գերազանցել են ամսական տեղումների նորմայի քանակը:
«Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: