Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը նոր մոնո-ներկայացմամբ հանդես կգա:
Հայկ Մարությանը թեեւ հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ հերթական ընտրություններին, բայց վերջին շրջանում քաղաքական դաշտում շատ պասիվ է:
Փաստորեն, Հայկ Մարությանն այս ընթացքում իր նոր մոնո-ներկայացմանն էր պատրաստվում, որը կոչվում է «Պետական գաղտնիք»:
Հայկ Մարությանն իր սոցիալական էջում արդեն հրապարակել է ներկայացման անոնսը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան