Հայաստանը կմասնակցի՞ հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այո, մասնակցելու է», – ասել է Սաֆարյանը՝ պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ 

«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», – ասել Էր Ուշակովը։




Լրահոս