ՔՊ-ականները վաղը Սեւանում կայանալիք իրենց խնջույքի համար անձը 25 հազար դրամ գումար են հավաքել:
Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Սեւանի ամառանոցում ՔՊ-ականների հետ հանդիպում է ունենալու:
Հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու՝ խնջույքի սեղանի շուրջ, հատուկ քաղաքական օրակարգ չկա, հավաքվելու են՝ զրուցելու, մտքեր փոխանակելու, ուրախանալու:
ՔՊ-ից ArmLur.am-ին պատմեցին, որ նախորդ անգամ խնջույքի համար գումար չեն հավաքել, իսկ այս անգամ մասնակցությունն ըստ ցանկության է եղել՝ անձը 25 հազար դրամ: