![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/photo_2024-09-07_21-44-56.jpg)
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- հայտնում են ոստիկանությունից։