Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկում է լինելու․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, քննարկման է հրավիրում շարժման առաջնորդներին Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հիշեցնենք, որ նմանատիպ ձևաչափով յուրաքանչյուր երկուշաբթի օրերին «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հավաք-քննարկումներ է անցկացնում Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հինգշաբթի օրերին՝ շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններով։

Նշենք, որ այսօրվա հավաք-քննարկումն իրականանալու է ժամը 19։30-ին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս