Այսուհետ ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցներն իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել ԱԺ նորաբաց սրճարանում։
Խորհրդարանի շենքի բակում՝ ծառերի տակ, այսօր իր դռներն էր բացել ԱԺ-ի բացօթյա սրճարանը, որը կառուցվում է դեռ 2022թ-ից ՝ ԱԺ նախագահի նախաձեռնութամբ։
Նոր սրճարանի կառուցման համար ԱԺ-ն շուրջ 11,5 մլն դրամ էր հատկացրել։
Այսօր նկատեցինք, որ բացման առաջին օրն արդեն սրճարանը բավականին մարդաշատ է, իսկ այցելուները հիմնականում ՔՊ խմբակցության պատգամավորներն են։
ArmLur.am-ը հետաքրքրվել է սրճարանում իրենց ազատ ժամանակն անցկացնող պատգամավորներից՝ գ՞ոհ են նորաբաց սրճարանից, մատչելի է այն թե ոչ, և արժեր արդյոք այդքան գումար ծախսել՝ նոր սրճարան կառուցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան, Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան