ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Yerevan Dialogue համաժողովի ընթացքում ելույթ ունենալով, կարևորեց նման միջոցառման անցկացումը։ Նա անդրադարձավ լսարանին ամենաշատ հետաքրքրող հարցին՝ հնարավոր և իրատեսակա՞ն է արդյոք Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղությունը։
Առաջինը վարչապետն անդրադարձավ հաճախ հնչող մտքին, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է։
«Նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից հիմնականում, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ՝ դրանց նախադասություններից մեկը համաձայնեցված է, մեկը` չէ։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր հիմնաքարային դրույթները, առաջարկում ենք այս պահին վերցնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։
Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը առաջիկա հնարավոր ժամկետում խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։