ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Ազնավուրը կինոյում» ռետրոսպեկտիվ ցուցադրությունը. Կարապի լճի հարակից այգում Ազնավուրի արվեստի երկրպագուները շուրջ 4 օր հնարավորություն ունեն դիտելու նրա՝ մի քանի տասնամյակների ընթացքում նկարահանած նյութերի հիման վրա ստեղծված «Ազնավուրը Շառլի աչքերով»  վավերագրական ֆիլմը:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

Լաուրա Ասլանյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով ուսանողներին,

2) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,

3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,

6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա ուսանողներին,

7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:

 

 




Լրահոս