Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի ինքնապաշտպանության օդուժի կործանիչները թռիչք են կատարել երկու ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների ներխուժումը կասեցնելու նպատակով:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ռուսաստանյան ինքնաթիռները մոտեցել էին Ճապոնիայի տարածքին Ճապոնական ծովի կողմից: Երկու Իլ-38 հականավային ռուսաստանյան ինքնաթիռները հայտնաբերվել են Տակեսիմա և Օկի կղզիների միջև: Ներխուժում Ճապոնիայի օդային տարածք չի արձանագրվել:
Ինչպես հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից, ռուսաստանյան ինքնաթիռները անցած շաբաթվա ընթացքում 4 թռիչք են իրականացրել այս նույն ուղղությամբ:
Դրանցից առաջինը կատարվել է մարտի 26-ին, երբ ԿԺԴՀ-ն «Նոդոն» տիպի երկու բալիստիկ հրթիռներ էր արձակել Ճապոնական ծովի այդ հատվածի ուղղությամբ: