ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով, հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Փաստաբանը նշել է՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։
«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- նշել է նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: