Խաղաղության պայմանագրի համար ՀՀ-ն պետք է վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ ՀՀ-ն վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Պայմանագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանն իր Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով վերջ դնի Ադրբեջանի դեմ տարածքային հավակնություններին, ինչպես նաև դադարեցվի անցյալի մասունք հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը» ,-ասել է Ալիևը:




Լրահոս