ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանին կյանքից զրկած հանցագործի մեքենայում դիմակ է եղել. ինչու էր նա զինված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանին սպանած անձի մեքենայում դիմակ է հայտնաբերվել, որը սովորաբար օգտագործում են ավազակային հարձակում իրականացնելու նպատակով:

2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:

Արդյունքում, Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։ Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ էր արձակել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ ոստիկան սպանվել էր եւ մի քանի ոստիկանները ստացել էին տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ:

41–ամյա տղամարդը կալանավորված է:

Սակայն այս ողբերգական դեպքի հետ կապված մի շարք հարցեր առաջ քաշվեցին, թե ինչու էր տղամարդը զինված շրջում Նալբանդյան բնակավայրում, ինչ նպատակ էր հետապնդում կամ զինված, միգուցե, մարդ է փնտրել:

Armlur.am-ին հասած հավաստի տեղեկություների համաձայն՝ իրավապահները դեպքից հետո խուզարկելով մեքենան՝ հայտնաբերել են դիմակ, որը սովորաբար օգտագործում են ավազակային հարձակում իրականացնելու նպատակով, իսկ թե այդ նպատակով էր նա մտել գյուղ, թե ոչ՝ ցույց կտա քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս