ԲԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները խորհրդարանական ՀՅԴ խմբակցության անունից առաջարկել էին «գազի» հանձնաժողովի ղեկավարումը տալ իրենց, եթե քաղաքական մեծամասնությունը վախենում կամ կաշկանդված է «Հայռուսգազարդ»-ի վերաբերյալ բացահայտումներ անելուց: Երեկ մենք զանգահարեցինք ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանին` ճշտելու, թե ընդունում են արդյոք դաշնակցականների առաջարկը, սակայն  նա չպատասխանեց: Վարդան Այվազյանի հետ անցած օրերին չի հաջողվել զրուցել նաեւ Արա Նռանյանին: Վերջինս այս առնչությամբ ասաց. «Համոզում ունենք, որ մեր կողմից բարձրացված խնդրի եւ դրա շուրջ բարձրացված հասարակական աղմուկի  շնորհիվ էր, որ գազի սակագնի անխուսափելի բարձրացումը տեղի չունեցավ, եւ կառավարությունը  նույնիսկ սոցիալապես անապահով խավերին  կոմպենսացրեց»:




Լրահոս