Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 89 դեպք․ հայտնաբերվել է 11 հետախուզվող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 6-ական, վստահված գույքի հափշտակման՝ 4, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 3-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, դատական ակտը չկատարելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիության խախտման, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու աճեցնելու, երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, խնամակալի իրավուքները չարաշահելու և սուտ մատնության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 2-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 26 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս