Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին․ կյանքից զրկվածների թիվը հասել է 8-ի, վիրավորներինը` 59-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի տարածքից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հարձակման թիրախը եղել են «Հըզբալլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասսեմը և հրամանատար Իբրահիմ Աքիլին։ Սակայն լիբանանյան կողմն Աքիլիի մահվան լուրը հերքում է։ Միացյալ Նահանգները Աքիլի մասին տեղեկության համար 7 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև է խոստացել։

Այս պահին Բեյրութում զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը` 59-ի։

Հարվածներից առաջ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին հանդիպել է Հյուսիսային հրամանատարության և հյուսիսային սահմանի դիվիզիայի հրամանատարների հետ, այդ թվում՝ 98-րդ դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Գայ Լևիի։




Լրահոս