![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/MQidTltHXsc4fz7gM5DoWbxYr8ZJ7Ba2di98neBz.jpg)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-18-ը այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանության «Տելեգրամ» ալիքը։
Նշվում է, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույր քաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:
«Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։