ՖՈՏՈ. Անկախության տոնի առթիվ Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության տոնի կապակցությամբ՝ Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ։

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել են՝

Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Տիգրան Սարգսյանը,

Ոստիկանության զորքերի N զորամասի հատուկ պարետատան 1-ին դասակի հրամանատարի տեղակալ-1-ին ջոկի հրամանատար, ավագ ենթասպա Սամվել Սեդրակյանը։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են՝

Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը,

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության մայոր Եփրեմ Գալստյանը,

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Լևոն Ղազարյանը,
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Արմեն Տերտերյանը,

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ սերժանտ Լուսինե Պետրոսյանը,

«Երախտագիտության» մեդալով պագևատրվել է՝

Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Արմեն Բարսեղյանը։




Լրահոս