Իշխող քաղաքական թիմը 2-րդ տարին անընդմեջ չի այցելում Եռաբլուր. իրենց անունով ծաղկեպսակներ բերեցին առաքիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չայցելեց Եռաբլուր՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այսօր ողջ օրվա ընթացքում միայն ուղերձներ և պարգևատրում տեղի ունեցավ նախագահական նստավայրում: Անկախության օրը նրանց փոխարեն առաքիչները ծաղկեպսակներ բերեցին և դրեցին հուշահամալիրի դիմաց:

Նշենք, որ այսօր լուսաբացը պանթեոնում էին դիմավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր այնտեղ էին՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր:

Նախորդ տարի ևս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չայցելեցին Եռաբլուր: Արդեն երկրորդ տարին է՝ իշխող քաղաքական թիմը այդպես էլ անկախության օրը Եռաբլուր չի այցելում։




Լրահոս