ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շինարարների համար շատ մանրամասն գրեք կանոնները, որ մանկահասակներն էլ հասկանան․ Ավինյանը հեգնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի առկայության խնդրին, պատմեց, որ շինարարներից ոմանք ասում են, որ քաղաքապետարանը հստակ չի ասում, թե այդ ցանցերը ինչպես կախել, դրա համար էլ չեն կարողանում։

«Շատ դեպքերում տեսնում եմ կառուցապատողներ, որ առանց հստակ գրվածքի կարողանում են կախել։ Եվ որպեսզի մեր բոլոր շինարարները ամեն նախադասությունը հստակ կարդալով հասկանան, թե ինչ պետք է անեն, խնդրում եմ՝ իրենց համար գրեք այնքան մանրամասն, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կարողանան հասկանալ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս