Իրաքի շիա աշխարհազորայինները լիակատար մոբիլիզացիա են հայտարարել Լիբանանին օգնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի շիա ժողովրդական աշխարհազորայինները հայտարարել են Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու լիակատար պատրաստակամության և մոբիլիզացիայի մասին։

Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի»-ն սեպտեմբերի 23-ին ստացել է աշխարհազորայինների ղեկավար Ֆալիխ ալ-Ֆայադից։

Հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհազորայինները պատրաստ են աջակցել Լիբանանին պարենային, բժշկական, հումանիտար և այլ ոլորտներում։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ և բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։




Լրահոս