ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը շրջանառության մեջ է դրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Համաձայն նախագիծը միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:
ArmLur.am-ը նախագիծը քննարկել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր, դասախոս
Ցոլակ Ակոպյանի հետ։
Պարզել ենք, որ նախագիծը մի շարք դրույթներ է փորձում մտցնել բուհական համակարգ՝ վերացնելով բուհի անհատականությունը, ազգայնականությունը և բարձրագույն կրթության որակը դնում է հարցականի տակ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան