Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:53-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին Փոքր Վեդի գյուղում բախվել են «UAZ» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և «Dodge» (վարորդ` Լ. Շ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները և ուղևորները (Ա․ Կ․,ծնված 1990 թ․և Ա․ Շ․, ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են «UAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։




Լրահոս