Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ նշված հինգ ընկերություններն արդեն իսկ պատրաստ են միանալ բաց QR ենթակառուցվածքին, իսկ ֆինանսական համակարգի մյուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ։ «Հատկանշական է, որ Իդրամի բաց QR ենթակառուցվածքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Armenian Card ընկերությունը, ինչը նշանակում է, որ միասնական ջանքերով կձևավորվի ազգային QR ենթակառուցվածք։ «Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում», – ասել է Արսեն Քդենյանը։
Արմենիան Քարդ ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ «Իդրամ» ընկերության կողմից մշակված միասնական QR համակարգը կարևոր քայլ է երկրի անկանխիկ վճարումների զարգացման գործում։ «Արմենիան Քարդ ՓԲ ընկերությունը, որն արդեն իսկ հանդիսանում է ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2.5 միլիոն քարտ և ավելի քան 80,000 տնտեսվարող, այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքի և միասնական քլիրինգային կենտրոնի դերը։ Արմենիան Քարդ ընկերությունը, համատեղելով Իդրամի այս նորարարությունը իր ծրագրային և տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ և անվտանգ վճարումներ։ Այս նախաձեռնությունը կնպաստի նաև երկրի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որը կնպաստի տնտեսության ընդլայնմանը և անկանխիկ մշակույթի ամրապնդմանը», – նշել է ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ ֆինանսահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում։ Մենք հոգացել ենք, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան և սպասարկի գնալով աճող վճարումների ամբողջ ծավալը», – ասել է Գրիգորի Յոլյանը։
«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», – ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», – ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը։ («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)
«Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլդրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ, սա ևս մեկ քայլ է դեպի open banking (ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ՀՀ ԿԲ-ն), քանի որ open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իդրամ ընկերությանը՝ նման ռազմավարական որոշման և շուկայում բաց մտածելակերպի մշակույթը խթանելու համար», – ասել է «Իզիփեյ» ընկերության տնօրեն Մհեր Գալստյանը։
«Կոնվերս Բանկը՝ ելնելով հաճախորդների կարիքներից, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, աստիճանաբար ընդլայնում է թվային հարթակներում մատուցվող ծառայությունների ցանկն ու գործիքակազմը, ներդնում նոր հնարավորություններ՝ հաճախորդների ֆինանսական կյանքը դարձնելով ավելի հարմարավետ: Այս համագործակցության շնորհիվ նրանց հասանելի վճարային լուծումները կհամալրվեն ևս մեկով», – նշել է Կոնվերս բանկի ՏՏ և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը:
Իդրամի Բաց/Open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Իդրամ ընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող Բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների համար բաց են համագործակցության համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Idram объявляет об открытии единой QR-инфраструктуры – Idram для всех
На пресс-конференции, состоявшейся 23 сентября, компания Idram объявила о запуске своей открытой QR-инфраструктуры, доступной для всех финансовых учреждений. Теперь QR-код Idram, установленный в более чем 22 000 торговых точках, может быть сканирован через приложения любых финансовых организаций, банков и платёжных компаний, подключённых к этой единой инфраструктуре.
Директор компании Idram Арсен Кденян отметил, что уже пять финансовых компаний готовы присоединиться к новой системе, и ведутся переговоры с другими участниками финансового рынка. Особое значение имеет то, что компания Armenian Card также подтвердила намерение присоединиться к открытой QR-инфраструктуре Idram, что создаст основу для формирования национальной QR-инфраструктуры. «Это важное событие для финансового рынка Армении, так как клиенты всех финансовых организаций, подключённых к системе, смогут использовать свои приложения для сканирования QR-кодов Idram и совершать платежи в более чем 22 000 точках продаж», – подчеркнул Арсен Кденян.
«Компания Armenian Card, которая уже является национальной платёжной системой и обслуживает 2,5 миллиона карт и более 80 тысяч бизнесов, берёт на себя роль технологической инфраструктуры и единого клирингового центра для обеспечения взаимодействия участников платежной системы Open QR. Единая QR-система, разработанная Idram, является важным шагом в развитии безналичных расчетов в стране. Armenian Card объединяет эту инновацию со своими программными и техническими решениями и готова поддерживать развитие инновационных платежных технологий, предоставляющих максимально удобные, быстрые и безопасные способы оплаты. Эта инициатива также способствует развитию цифровой экосистемы Армении, создавая совместимую платёжную сеть, которая будет стимулировать рост экономики и укреплять безналичную культуру», – сказал директор компании Вардан Хачатрян.
По словам коммерческого директора Idram Григория Йоляна, под QR-инфраструктурой понимается не только технологическое решение, позволяющее пользователям других банков и финансовых организаций сканировать Idram QR своими приложениями, но и создание финансовой экосистемы для партнёров. «Мы говорим не только о технических решениях, но и о выстраивании долгосрочных отношений с партнёрами, улучшении взаимодействия с торговыми точками, а также о регулировании всех технических вопросов и поддержке клиентов. Мы предусмотрели всё, чтобы инфраструктура функционировала без перебоев, обрабатывая постоянно растущий объём платежей», – добавил он.
«Evoca — первый банк, поддержавший проект Open QR. Отныне наши клиенты могут совершать платежи в любых торговых точках, принимающих Idram, просто сканируя QR-код Idram через раздел QR своего приложения EvocaTOUCH. Это сотрудничество доказывает, что наши клиенты и их комфорт для нас на первом месте», — сказала Татевик Хачатрян, заместитель председателя правления Эвокабанка.
«Open QR – это первый опыт открытого сотрудничества на финансовом рынке Армении, что вызывает большую поддержку. Fast Shift первым присоединился к Open QR и будет способствовать распространению этой идеологии. Мы намерены стать лидерами в продвижении культуры открытого, надежного партнерства и клиентоориентированного подхода в работе», – сказала Ирина Гаспарян, исполнительный директор компании Fast Shift.
«Мы рады присоединиться к этой инициативе компании Idram, учитывая нашу стратегию, направленную на постоянное улучшение пользовательского опыта с электронным кошельком Upay. Быстрые и бесконтактные платежи сегодня стали необходимостью, и участие в этом проекте позволяет нам сделать ещё один шаг на пути к предоставлению нашим клиентам удобных и доступных платежных решений. Я верю, что сотрудничество в рамках инфраструктуры Open QR поможет создать новую платежную экосистему в Армении», – сказала Асмик Геворкян, директор компании Upay. (компания «Upay» основана компанией Ucom)
«Это сотрудничество имеет важное значение для нашей компании, поскольку теперь наши клиенты смогут совершать QR-платежи через электронный кошелек Easywallet в уже обширной сети торговых точек. Это ещё один шаг в сторону открытого банкинга, активно развиваемого Центральным банком Армении. В рамках Open QR нет разделения на “наших” и “ваших” клиентов – клиент общий, и финансовые компании должны стремиться привлекать их с помощью гибких решений и разумной тарифной политики. Хочу поблагодарить Idram за это стратегическое решение и за продвижение культуры открытости на рынке», – сказал директор компании EasyPay Мгер Галстян.
«Конверс Банк, исходя из потребностей клиентов и следуя современным трендам, постепенно расширяет перечень услуг и инструментов, предоставляемых на цифровых платформах, вводит новые функции, делая финансовую жизнь клиентов более удобной. Благодаря этому сотрудничеству доступные им платежные решения будут дополнены еще одним», — отметил Бениамин Тадевосян, директор департамента информационных технологий и цифровизации Конверс Банка.
Idram подписал меморандумы о сотрудничестве с уже подключенными партнерами и готов к дальнейшему расширению сотрудничества с банками и расчетными организациями, действующими в Армении.
КОМПАНИИ РЕГУЛИРУЕТСЯ ЦБ РА
Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for All
At a press conference held on September 23, Idram announced the opening of its QR infrastructure to all financial institutions. From now on, the Idram QR code, installed in over 22,000 points of sale, can be scanned using the apps of any financial organizations, banks, and payment companies connected to this unified QR infrastructure.
Idram’s CEO, Arsen Kdenian, noted that five financial companies are already ready to join the new system, and negotiations are underway with other participants in the financial market. Of particular importance is that Armenian Card has also confirmed its intention to join the open QR infrastructure of Idram, which will lay the foundation for forming a national QR infrastructure. “This is a significant event for Armenia’s financial market, as clients of all financial institutions connected to the system will be able to use their apps to scan Idram QR codes and make payments at over 22,000 points of sale,” emphasized Arsen Kdenian.
“Armenian Card, which is already the national payment system serving 2.5 million cards and over 80,000 businesses, takes on the role of technological infrastructure and a unified clearing center to facilitate the interaction of participants in the Open QR payment system. The unified QR system developed by Idram is an important step in advancing cashless transactions in the country. Armenian Card combines this innovation with its software and technical solutions, ready to support the development of innovative payment technologies that provide the most convenient, fast, and secure payment methods. This initiative will also contribute to the growth of the country’s digital ecosystem by creating a compatible payment network that fosters economic expansion and strengthens a cashless culture,” said Vardan Khachatryan, Director of Armenian Card.
According to Idram’s Commercial Director, Grigori Yolyan, the QR infrastructure includes not only the technical solution that allows users of other banks and financial organizations to scan Idram QR codes with their apps but also the creation of a financial ecosystem for partners. “We are not just talking about technical solutions; we are also focused on building long-term partnerships, improving interactions with points of sale, addressing all technical issues, and ensuring customer support. We have taken care to ensure that the infrastructure operates smoothly, handling the ever-growing volume of payments,” he added.
“Evoca is the first bank to support the Open QR project. From now on, our clients can make payments at any point of sale that accepts Idram by simply scanning the Idram QR code through the QR section of their EvocaTOUCH app. This partnership proves that our clients and their comfort are our top priority,” said Tatevik Khachatryan, Deputy Chairman of the Board of Evocabank.
“Open QR is the first experience of open collaboration in Armenia’s financial market, which is highly welcomed. Fast Shift was the first to join Open QR and will promote the spread of this ideology. We aim to be leaders in fostering a culture of open, reliable partnerships and a client-oriented approach,” said Irina Gasparyan, CEO of Fast Shift.
“We are pleased to join this initiative from Idram, considering our strategy focused on continuously enhancing the user experience with the Upay e-wallet. Fast and contactless payments have become a necessity today, and by participating in this project, we take another step towards providing our clients with convenient and accessible payment solutions. I believe that collaboration within the Open QR infrastructure will help create a new payment ecosystem in Armenia,” noted Hasmik Gevorgyan, Director of Upay. (“Upay” company was founded by Ucom)
“This collaboration is important for our company, as our clients will now be able to make QR payments through the Easywallet e-wallet in an already extensive network of retail points. This is another step towards open banking, which is actively being developed by the Central Bank of Armenia. Within the framework of Open QR, there is no division between ‘my’ and ‘your’ clients – the client is shared, and financial companies must strive to attract them through flexible solutions and reasonable pricing policies. I would like to thank Idram for this strategic decision and for promoting a culture of openness in the market,” said Mher Galstyan, Director of EasyPay.
“Converse Bank, based on the needs of its clients and following modern trends, is gradually expanding the range of services and tools provided on digital platforms, introducing new features to make the financial life of its clients more convenient. Thanks to this partnership, their available payment solutions will be enhanced with an additional option,” noted Benyamin Tadevosyan, Director of the Information Technology and Digitalization Department at Converse Bank.
Idram has signed memorandum of cooperation with the companies already connected to its unified QR infrastructure and remains open to further collaboration with banks and payment organizations operating in Armenia.
COMPANIES ARE REGULATED BY THE CBA