Կրկին դպրոց է փակվում. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում նախագիծ է ներկայացվել, ըստ որի նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի տարրական դպրոցը միավորել նույն բնակավայրի միջնակարգ դպրոցին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ Մասրիկի տարրական դպրոցը ներկայում ունի 41 աշակերտ, իսկ աշխատակիցների թիվը՝ 19 է, մինչդեռ միջնակարգ դպրոցն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

ArmLur.am-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանի հետ՝ մեկնաբանություն լսելու նպատակով, վերջինս ասաց, որ հայտարարությունից հետո է տեղեկացել փակման մասին, սակայն այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս