Ինչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով արդեն աշնան երկրորդ ամիս ենք տեղափոխվում։ Աշնանը ճամփորդությունները ավելի քիչ են լինում համեմատած ամռանը, սակայն կան մարդիկ, ովքեր նախընտրում են գնալ այլ երկիր հենց այս եղանակին։

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ինչ արժե Երևան-Մոսկվա չվերթները աշնան երկրորդ ամսին՝ հոկտեմբերի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում։

Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքի արժեքը՝ 59,500 դրամ է։

Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե ուղիղ թռիչքը 60,840 դրամ է, իսկ Armenian AirLines 3 ժամ 25 րոպե թռիչքը՝66,370 դրամ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը՝ 59, 500դրամ է, SuperKassa-ում 21 ժամ ոչ ուղիղ թռիչքը 82,000 դրամ է։

Նույն FlyOne-ում 3 ժամ թռիչքի արժեքը 92,560 դրամ է։ Հոկտեմբերի 3-ին՝ հինգշաբթի, Agent.ru-ում 3 ժամ 50 րոպե ուղիղ թռիչքը արժե 59,200 դրամ։

Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե ուղիղ թռիչքը 60,840 դրամ է, տվյալ ընկերությունը առաջարկում է նաև 14 ժամ 15 րոպե տևողությամբ թռիչք, որի արժեքը 79,240 դրամ է։

Հոկտեմբերի 4-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ թռիչքի արժեքը փոխվում է այս օրը՝ դառնալով 72,720 դրամ։ Նույնը նաև SuperKassa-ում է, 17 ժամ ոչ ուղիղ թռիչքի արժեքը 83,050 դրամ է։

Հոկտեմբերի 5-ին ավիատոմսերի արժեքը էապես չի փոխվում և տատանվում է 59,000-ից մինչև 90,000 դրամ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս