Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայել-Լիբանան պատերազմական կրքերը չեն հանդարտվում․ կյանքից զրկվածների թիվն ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ասիայում կրքերը չեն հանդարտվում, պատերազմի արկերը չեն դադարում պայթել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի շարք թիրախների Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովտում: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Ըստ Telegram-ում տարածված հայտարարության՝ ռմբակոծվում են Բեքաայի հովտում շիաների  «Հըզբոլահ» կազմակերպությանը պատկանող օբյեկտները։ Իր հերթին Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի քան 10 մարդ է զոհվել Բեքաայի հովտի Հերմել քաղաքում իսրայելական ավիահարվածներից։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կան մեծ թվով վիրավորներ։

Մեկ այլ հայտարարության համաձայն՝ կործանիչ ինքնաթիռները Լիբանանի տարածքում «Հըզբոլահ»-ին պատկանող տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ «արձակման կայանքների, որոնց նշանառության տակ էր Իսրայելի տարածքը, շենքերի, որտեղ պահվում էին զենքեր, և ահաբեկչական ենթակառուցվածքների»։

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։

«Իսրայելի հարձակումների պատճառով փախստականների թիվը կարող է հասնել 500 հազարի», -ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։

Լիբանանի տարածքի ռմբակոծությունների մեկնարկից օրեր անց իսրայելցիները բաց տեքստով հայտարարում են՝ օդային հարվածներին հետևելու է ցամաքային հարձակումը։ Այս մասին նախօրեին, առաջնագիծ կատարած այցի ժամանակ, հայտարարում էր Իսրայելի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս