Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ:




Լրահոս