ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։
Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Իսկ Ազատ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին Երեւան քաղաքում:
2008թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեությունը
2008-2011թթ. – ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
2011-2012թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու
IV-IX.2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարեւոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ
II-IX.2024թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գեւորգյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Գյումրի քաղաքում:
2005թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2009-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա Գյումրի քաղաքի Կումայրու քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2014-2015թթ. – Շիրակի մարզի դատախազության դատախազ
2015-2016թթ. – Կոտայքի մարզի դատախազության դատախազ
2016-2019թթ. – Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ
III-IX.2019թ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ
2019-2021թթ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
I-X.2022թ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
2022-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ:
ՀՀ ՔԿ
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԱՍԵՂԸ ՄՏՑՐԵԼ Է ՄԱՐՄՆԻ ՄԵՋ
Կալանավորը «Դատապարտյալների հիվանդանոցում» ասեղը մտցրել է մարմնի մեջ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ կապ հաստատեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող քաղաքացի Վանիկ Դանիելյանը եւ պատմեց, որ իր առողջական վիճակը շատ վատ է, սակայն դա հաշվի չի առնվում, եւ նրան ցանկանում են տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դանիելյանը, ի պատասխան այս որոշման, մարմնի մեջ ասեղ է մտցրել՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը։
Ավելի վաղ հենց նույն Վանիկ Դանիելյանը բաց նամակ էր ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ես՝ Վանիկ Դանիելյանս, կալանավորվել եմ նախորդ ամսվա 30-ին, այժմ գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կալանքի տակ եւ ներկա պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եմ:
Նախ ասեմ՝ 1 տարում 2 անգամ հակակոռուպցիոն օպերները եկել, հարցրել են, զանգել են ասել՝ «գործ կա, արի՛»:
Չեմ գնացել, ոչ մի անգամ պաշտոնական ոչ մի գրությունով չեմ ծանուցվել, ոչ մի անգամ քննիչ Նիկոլայ Պավլովը չի ուղարկել ծանուցում. անօրինական կերպով իր ընկեր դատախազ Հայկ Մանասյանի հետ որոշում են բերման ենթարկել, այն դեպքում, երբ օրենքով ոչ մի անգամ չեմ ծանուցվել:
Նշեմ, որ երբ ես քաղաքում եմ եղել, գրեթե միշտ տանն եմ եղել, դրա բերման ենթարկելը ո՞րն է…. Ու այժմ իմ հոգեկան վիճակը վատացել է, անվասայլակին եմ: Ես եմ, որ խափանման միջոցս չեն փոխում՝ թեկուզ տնային կալանքի:
2-րդ խմբի հաշմանդամ եմ, հաշվառված եմ «Ավան» հոգեբուժարանում ու այժմ վատ վիճակում եմ, չեմ կարողանում ինքնուրույն շարժվել, լողանալ, խափանումը չեն փոխում…
Խնդրում եմ՝ տպագրեք, թող նույնիսկ միջազգային ատյանները տեսնեն»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ