Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
«Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց ցանկում կա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 51-րդն է, Շանթ Սարգսյանը` 70-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը` 93-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Արջուն Էրիգայսին։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 16-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 41-րդը։
Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը` 69-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։