Աշնան երկրորդ ամսվա առաջին օրն է՝ հոկտեմբերի 1-ը, և չնայած նրան, որ աշունը ներկվում է տարբեր սքանչելի գույներով՝ 2018 թվականին աշնան շքեղ գունապնակից պակասեց մի գույն։
2018 թվականի հոկտեմբերի 1-ին թոքերի այտուցից մահացել է աշխարհահռչակ շանսոնիե, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը՝ Շառլ Ազնավուրը։
Իր ամբողջ կյանքի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։
Չնայած այս 6 տարիներին, երբ Շարլ Ազնավուրը մարմնապես չկա, իր հեղինակած երգերը թույլ չեն տալիս զգալ վերջինիս բացակայությունը։ Ազնավուրի երգերը լոկ հուզիչ տեքստեր չեն։ Իր երգերում Ազնավուրը արտահայտել է կյանքի խոր ապրումները, կյանքի դժվարությունները, միայնությունը, կորուստը և սերերը։
Ազնավուրն իր երաժշտությամբ խոսում էր իր սրտից՝ ստեղծելով այնպիսիա ժառանգություն, որն առ այսօր ոգեշնչում է շատ երաժիշտների և ունկնդիրների։
ArmLur.am-ը ներկայացնում է Ազնավուրի հայտնի մի քանի մտքերից։
1․Սերը միակ բանն է, որ կյանքը դարձնում է գեղեցիկ։
2․ Մենք ապրում ենք միայն մեկ անգամ և պետք է օգտագործենք մեր ժամանակը, որպեսզի ինչ-որ բան անենք այս աշխարհում։
3․ Կյանքում կարևորը համբերատարությունն է և սերը։
4․ Փառքն ու հաջողությունը անցողիկ են, իսկ ընտանեկան արժեքները՝ մնայուն։
5․Երգն ինձ համար զենք է, որով կարող եմ արտահայտել իմ հույզերը։
Ազնավուրի մտքերն արտահայտում են իր խորը փիլիսոփայական հայացքները կյանքի և սիրո վերաբերյալ։
Հիմա, երբ Ազնավուրը չկա, նրա խոսքերն ու երաժշտությունը շարունակում են թևեր տալ, ապրելու իմաստ և նոր գույներ՝ կյանքին։
Աննա Սրապիոնյան