Թուրքիայի նախագահը Լիբանանում Իսրայելի գործողություններն ահաբեկչություն է որակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի գործողությունները Լիբանանում ահաբեկչություն են, և միջազգային հանրությունը պետք է դադարեցնի դրանք: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իսրայելն այս անգամ ցամաքով մտել է լիբանանյան տարածք, ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում, իսկ հիմա ահաբեկչություններ է իրականացնում Լիբանանում։ Նա օգտագործում է բոլոր միջոցները՝ տարածաշրջանի երկրներին ներքաշելու իր ստեղծած ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ը պետք է դադարեցնի այս ագրեսիան», – ասել է Էրդողանը։

Նա մատնանշել է, որ Լիբանանը մոտ է թուրքական սահմանին։

«Լիբանանից մենք մեքենայով ընդամենը երկու ժամ ենք հեռու, դեպի այն շրջանը, որտեղ կան օկուպացիա, ահաբեկչական հարձակումներ, ջարդեր: Այսպիսով, այս ամենը կատարվում է հենց մեր կողքին: Եվ ես ասում եմ բոլորին, ովքեր մեզ կոչ են անում չմիջամտել և չեզոք մնալ․ ինչ էլ որ լինի, մենք կշարունակենք պայքարել, որպեսզի դրանք (հրեական պետության գործողությունները) դադարեցվեն, իսկ Իսրայելը պատժվի, մենք կմնանք մեր լիբանանցի եղբայրների կողքին և կօգնենք նրանց այն ամենով, ինչով կարող ենք»,- ասել է նա:




Լրահոս