ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

«Այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ, ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ, լավ ուտե՞լ, լավ խմե՞լ ունենալ սեփական խանու՞թ եւ ցեղասպանության մասին խոսե՞լ, դա նշանակում է լինել հա՞յ..դա շատ քիչ է….». սա հատված է Շառլ Ազնավուրի՝ 2012 թվականին գրված հոդվածից:

5 տարի առաջ մենք կորցրինք հանճարեղ երգահան, մեծ հայ Շառլ Ազնավուրին: Այսօր նրա հիշատակի օրն է:

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:

Արամ Սողոմոնյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.   Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար։

Անահիտ Նիկողոսյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

 

 




Լրահոս