ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ում այս օրերին թեժ քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում հակված են իշխանական պատգամավորի նշանակել այդ կարևոր պաշտոնին, իսկ կուսակցության ներսում քննարկումներն ընթացել են 3 թեկնածուների շուրջ՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան և Արուսյակ Ջուլհակյան։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը գործադիր տեղափոխվելու մտադրություն չունի։

«Ես ազգային ժողովից տեղափոխվելու որևէ ծրագիր չունեմ, շարունակում եմ այստեղ իմ աշխատանքը և չգիտեմ այդ մեկնաբանությունները որտեղից են գալիս։ Այսքանը, այլ մեկնաբանություն չունեմ»։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նիստին Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջադրել էր ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Քրիստինա Մուշեղյան

 

 




Լրահոս