Անդրանիկ Քոչարյանի դրդմամբ` կրկին ընդդիմությունից պատգամավոր չի գործուղվելու Կանադա. ով է որոշում կայացնողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավորները, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար նոյեմբերի 21-26-ը կգործուղվեն Մոնրեալ ՝ Կանադա։

Կանադա մեկնող պատվիրակությունը հերթական անգամ բաղկացած է բացառապես իշխանական պատգամավորներից՝ Անդրանիկ Քոչարյան, ով նաև ՆԱՏՕ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, Արուսյակ Ջուլհակյան և Վահագն Ալեքսանյան, իսկ ընդդիմադիր պատգամավորները ընդգրկված չեն կազմում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը բաղկացած է 4 անդամից, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր կա կազմում։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն են՝

Անդրանիկ Քոչարյան – «Քաղաքացիական պայմանագիր»
Ջուլհակյան Արուսյակ -«Քաղաքացիական պայմանագիր»
Ալեքսանյան Վահագն – «Քաղաքացիական պայմանագիր»
Կրպեյան Ասպրամ- «Հայաստան» խմբակցություն

Բայց փաստացի, հերթական անգամ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի որոշմամաբ, որը նա թելադրել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացված չէ պատվիրակության կազմում և զրկված է կազմակերպության աշխատանքներին մասնակցելու իրավունքից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ի հարցման ի պատասխան ԱԺ աշխատակազմից հայտնել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է հրահանգներ տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։




Լրահոս