Արդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը միացել է UBPay դրամական փոխանցումների հայկական վճարահաշվարկային համակարգին,
որի շնորհիվ հնարավոր է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ Ռուսաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։

Փոխանցումները հնարավոր է իրականացել հետևյալ արտարժույթներով՝ USD, EUR, RUB, AMD: Հայաստանից ուղարկելիս փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։ Փոխանցումը իրականացվում է 5-10 րոպեների ընթացքում:

Եթե փոխանցվող գումարի արտարժույթը չի տարբերվում տրամադրման գումարի արժույթից, միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը, իսկ եթե արժույթները տարբեր են, ապա փոխանցումն անվճար է:

Արդշինբանկում փոխանցումները հնարավոր է կատարել ինչպես այցելելով բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը, այնպես էլ օնլայն, մուտք գործելով բանկի պաշտոնական կայքը (www.ardshinbank.am) կամ բջջային հավելվածը: Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով դրամական միջոցները փոխանցելու համար պետք է մուտքագրել փոխանցման կոդը, գումարը և արժույթը, այնուհետև ընտրել այն բանկային հաշիվը կամ քարտը, որին ցանկանում եք փոխանցել գումարը: Փոխարկման դեպքում կիրառվում է արժույթի արտոնյալ փոխարժեք:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 122222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի բջջային հավելվածը Play Store և App Store համակարգերում Հայաստանի 100 ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում է։ Հավելվածը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։ Սեպտեմբերի 27-ին Armenia Digital Awards 2024-ի շրջանակներում Արդշինբանկն արժանացել է երկու մրցանակների. «Լավագույն մոբայլ բանկինգ հավելված» և «Լավագույն ինտերնետային կայք՝ ֆինանսական ոլորտում»: Մրցանակները հանձնվեցին Digital & E-commerce EVN 2024 համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին մարքեթինգի և թվային ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս