ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest ներդրումային հարթակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով:

Այն միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, արտաբորսայական շուկաներում։

Նշենք, որ նույն հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ MyInvest հարթակի միջոցով ՀՀ մի քանի խոշոր ընկերություններ արդեն իսկ իրականացրել են Digital IPO-ներ` տեղաբաշխելով և’ բաժնետոմսեր, և’ պարտատոմսեր:

Ամերիաբանկը Digitec-ում բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է փորձությունների միջոցով՝ 6 փորձություն՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Բոլոր փորձությունները  հաջողությամբ անցնելու պարագայում ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում Ամերիաբանկի բրենդի դեպան Գարիկ Պապոյանը յուրահատուկ հումորով փորձեց բացատրել թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման նրբությունները և հնարքները արդեն իսկ հայտնի բիզնեսմենների օրինակով։ Դիջիթեքի ընթացքում Ամերիաբանկի փորձառու աշխատակիցներն այցելուներին տրամադրեցին ներդրումային ոլորտին առնչվող խորհրդատվություն, օգնեցին հաղթահարել վեց փորձությունները և սկսել ներդրումների իրենց ճանապարհն Ամերիաբանկի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս