Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»,- նշել է նա։

Ավելի վաղ ArmLur,am-ը հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում մասնակցելու են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:




Լրահոս