ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդամենը 4 ամիս ծառայած զինվորը վերջ է տվել կյանքին. Կառավարության որոշման հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ապրիլի 19-ին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի կրճատվում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել այլևս չի լինի։ Գործադիրը հիմնավորում է, թե այս խստացմամբ փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։

Երեկ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել։ Վերջինս այս ամառ էր զորակոչվել բանակ, ասել է թե մի քանի ամսվա ծառայող էր։ Դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքում։ Ավելին՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել եւ որոշակի սահմանափակումներով է ծառայության մեջ ընդգրկվել։

Դեպքով կատարվում է քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս