Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին  40-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է սոցցանցերի իր էջերում:

Անդրես Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն` եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ: 2008 և 2012 թվականներին Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կիսապաշտպանը կարիերայի հիմնական մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում` ակումբում նվաճելով համաշխարհային ֆուտբոլի բոլոր կարևորագույն տիտղոսները:




Լրահոս