ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2023 թվականի տարեվերջին ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում քանի՞ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս է եղել։
Երևանում 2023 թվականին եղել է 2 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից 1-ը աղջիկ է։ Անչափահասներից մեկը մինչև 14 տարեկան է, իսկ մյուսը՝ 16-18 տարեկան։
Շիրակի մարզում 2023 թվականին նույնպես 2 թափառաշրջիկ և մուրացիկ անչափահաս է եղել, որոնցից 1-ը կրկին աղջիկ է։
Անչափահասներից մեկը մինչև 14 տարեկան է, իսկ մյուսը՝ 14-15 տարեկան։
Տավուշի մարզում 2023 թվականին եղել է 1 թափառաշրջիկ և մուրացիկ անչափահաս՝ 14-15 տարեկան։
Ընդհանուր առմամբ՝ ամբողջ ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների, 2023 թվականին եղել է 5 թափառաշրջիկ և մուրացիկ անչափահաս։
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում թափառաշրջիկ և մուրացիկ անչափահասներ չկան։
Իհարկե այն փաստը, որ կան թափառաշրջիկ և մուրացիկ անչափահասներ շատ տխուր է, սակայն մի փոքր չհիասթափեցնող է այն հանգամանքը, որ նրանք ընդամենը 5-ն են։
Ուսումնասիրելով ինֆոգրաֆիկան, կարելի է նկատել, որ 2002 թվականից մինչև 2023 թվականը թափառաշրջիկ և մուրացիկ անչափահասների թիվը նվազել է՝ 111-ից դառնալով 5, սակայն ամենաքիչ թվաքանակը եղել է 2017 թվականին։
2017 թվականին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը եղել է 2։
Աննա Սրապիոնյան