Նոր մանրամասներ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր՝ հոկտեմբերի 8-ին, Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է Ազատ Նիկողոսյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Կոտայքի բաժնի ոստիկանները ժամը 20.30-ին 42-ամյա տղամարդուն Ազատության փողոցի իր տանը հայտնաբերել, նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Բաժնում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:
Սպանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը և Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակիչը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների Գ. Հ․-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն։




Լրահոս