«ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում անցկացվեց «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն էր։ Միջոցառմանը Fastex-ը ներկայացրեց իր YoCerebrum եւ Cerebrum Intelectus նախագծերը եւ տեղեկատվական դասընթացների շարքը։

 

Fastex-ը կարեւորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձեւավորում է մրցունակ էկոհամակարգ եւ նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը։

Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալ  Cerebrum Intelectus եւ YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին եւ ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։ Այցելուները հնարավորություն ունեին տեղում ստեղծելու իրենց եռաչափ ավատարը, մուտք գործելու  YoCerebrum վիրտուալ աշխարհ եւ տեղափոխվելու տարբեր տիրույթներ, այդ թվում՝ Virtual Yerevan տարածք։

Տեխնոլոգիական աշխարհի եւ գիտության ոլորտի հանդեպ հետաքրքրվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն էր՝ ստանալու տպավորիչ փորձառություն եւ դառնալու տեխնոլոգիական ապագայի մի մասը։

Ի դեպ, միջոցառման ընթացքում մրցույթը հաղթած ուսանողները կկարողանան այցելել Երեւանում գտնվող ftNFT Phygital Space եւ մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։

«Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին եւ ուսանողներին ներգրավելով գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։

Fastex-ի նորարական մոտեցումների ինտեգրումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձեւավորմանը։

 

Գիտուժի մասին

«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձեւավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ եւ ձեռներեցներ, ինչպես նաեւ 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես եւ այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։

Գիտուժի օրակարգը բյուրեղացված է իր առաքելության մեջ՝ հզորացնել Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով։

 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետեւելով ոլորտի միտումներին։

 

 

ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն:

Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ եւ նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաեւ սիրված համաշխարհային մեղեդիներ:

Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

 

ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Հայ ազգը ինչպես հարուստ է իր պատմամշակութային կոթողներով, այնպես էլ մարդկանցով, որոնք պատմության որեւէ փուլում կերտել են իրենց պատմությունն ու ունեցել իրենց ներդրումը։

Այդ մարդկանցից մեկը պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար եւ պարզապես մեծ հայ Վանուշ Խանամիրյանն է։

Խանամիրյանը բեմադրել է տասնամյակների հասնող ներկայացումներ, ինչպիսիք են «Գայանե», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա» «Խանդութ», «Կարապի լիճը»։

Վանուշ Խանամիրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական բալետի եւ պարարվեստի զարգացման մեջ։ Նրա կարիերան հսկայական ազդեցություն է թողել հայկական մշակույթի վրա եւ նա հաճախ հիշատակվում է որպես ժամանակակից հայկական պարի մեծագույն վարպետներից մեկը։

Խանամիրյանի կյանքում շատ ուշագրավ պահեր են եղել, բայց ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ նա մի անգամ փրկել է իր թատերական խումբը եւ այն ժամանակի կարեւոր մի ներկայացում՝ շատ բարդ իրավիճակից։ Նա իր թատերախմբի հետ ելույթ էր ունենում Օսմանյան կայսրության տարածքում՝ Վանում, որտեղ հաճախ տեղային իշխանությունները խոչընդոտում էին հայկական ներկայացումները։

Մի երեկո, երբ պատրաստվում էին բեմ հանել ներկայացումներից մեկը, Վանի նահանգապետը հրահանգում է դադարեցնել այն՝ պատճառաբանելով, որ ներկայացումը կարող է քաղաքական խառնաշփոթ առաջացնել։ Խանամիրյանը, ով հայտնի էր իր հումորով եւ հնարամտությամբ, որոշում է «խաղալ» այդ իրավիճակի հետ։ Նա բեմից հայտարարում է, որ՝ «այսօր չեք դիտելու սովորական ներկայացում, այլ Վանի նահանգապետի հատուկ պատվերով գրված ստեղծագործություն»։ Նահանգապետը, ուրախ եւ հպարտ զգալով, հրահանգում է շարունակել։ Ներկայացումը շարունակվում է եւ մեծ հաջողություն ունենում։

Այս դիպվածը լավ օրինակ է, թե ինչպես է Խանամիրյանը կարողացել օգտագործել իր հանճարը ոչ միայն արվեստում, այլեւ իրական կյանքում՝ հաղթահարելով այն ժամանակների դժվարությունները։

Խանամիրյանը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին՝ իրենից հետո թողնելով մեծ ավանդ եւ պատմություն։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ




Լրահոս