ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այգիները դիլիմ-դիլիմ ծախում են նախկինների համար. բլոգեր Արթուր Չախոյանը վաղը հավաքի է հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Արթուր Չախոյանը վաղը՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00 ին, Արգիշտի 1 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ սպասելու է երիտասարդությանը և մտահոգ երևանցիներին։ Նա սոցցանցի իր էջում գրել է.

«Ուրեմն ըստ Երևանի քաղաքապետարանի նոր հաստատված գլխավոր հատակագծի Երևանի 60 հոդվածի հողերի նշանակությունը փոխվել է, այսինքն տվյալ դեպքում Տորք Անգեղ այգու կանաչ գոտին դա առաջ ընդգրկված էր 60 հոդվածի ցանկում որը ըստ օրենքի ենթակա չի եղել օտարվելու և վաճառվելու, բայց ըստ նոր հասատատված գլխավոր հատակագծի Տորք Անգեղ այգու կանաչ գոտու մեծ մասը այլևս 60 հոդվածի հող չի հանդիսանում, քանի որ նոր հաստատված գլխավոր հատակագծում տվյալ տարածքները ճանաչվել են «ընդհանուր օգտագործման բնակավայրերի հողեր» այլ ոչ թե այգի կամ պուրակի տարածքներ որը ենթակա է օտարման, դրա իսկ հետ է կապված Վիտալի Բալասանյանի կողմից շութափույթ ապօրինի համայնքային հողի հողազավթման պատճառը։

Այսինքն են որ Նիկոլ Փաշինյանը բղավում էր որ նախկիները Մանումենտի այգիները դիլիմ դիլիմ կիսեցին և դղյակներ կառուցեցին և որ խոսկ էին տվել որ այդ այգիները վերադարցնելու են… իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օրոք են այգիները դիլիմ դիլիմ ծախում իրենց ասած նախկիների համար։
Հուսամ արդեն բոլորի համար պարզ դառավ չէ թե խի էր տիգրան ավիրյանը արագացված տեմպերով խի գլխավոր հատակագիծը հաստատեցին, որ 60 հոդվածի համայնքային հողերը ծախեն։
Եթե չես ուզում ոի դա տեղի ունենա ապա, ուրեմն Հոկտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը ժամը 16։00 ին, արի Արգիշտի 1 հասցե՝ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ սպասելու եմ բոլոր մտահոգ երիտասարդությունը և երևանցիներին։
Եկեք բոլորս համախմբվենք և հանրային ճնշում գործադրենք Երևանի քաղաքապետարանի հանդեպ, որ իր կայացրած սխալ որոշումը չեղարկի: Եթե երիտասարդությունը և երևանցին այդ օրը չհամախմբվի և չպայքարի քաղաքապետարանի կայացրած սխալ որոշման դեմ, ապա այդպիսով Երևանի քաղաքապետարանը կլեգիտիմացնի իր կայացրած սխալ որոշումը, ու համայնքային հանդիսացող հողերի այգիները կվաճառեն»։




Լրահոս