Լուկաս Սելարայանը՝ Ֆարերյան կղզիների ընտրանու հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։

Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Ըստ Sofascore-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։ Լուկասը ստացել է այս հանդիպման առավելագույն՝ 8,2 գնահատական։

Ուգոչուկվու Իվուն ստացել է 7,8 գնահատական, Գոռ Մանվելյանը և Ֆարերյան կղզիների թիմի պաշտպան Բենջամինսենը՝ 7,5-ական գնահատական։




Լրահոս